ԱՄՆ հարկատուների գումարները չպետք է գնան Ադրբեջան՝ մի երկիր, որը տարածաշրջանում անկայունություն է բերել։ Նման առաջարկով հանդես է եկել ԱՄՆ Սենատի փոքր բիզնեսի հարցերով հանձնաժողովի նախագահ Մարկո Ռուբիոն:
«Սենատի իմ գործընկերները համակարծիք են, եւ մենք միասին ընդունեցինք Հայաստանի պաշտպանության ակտը: Ես կոչ եմ անում Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերներին անել նույնը»,- X-ի իր գրառման մեջ նշել Մարկո Ռուբիոն: