Երեւանում 2023-ի տարեսկզբից մինչեւ նոյեմբերի 1-ը արձանագրվել է 1071 վթար, 604 վրաերթ, ընդհանուր՝ 1675 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց զոհ է դարձել 66 քաղաքացի:
Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացրած վիճակագրության մեջ նշված է, որ 2023-ի 10 ամիսներին մայրաքաղաքում 8-ով ավելի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվել, քան ամբողջ 2022-ի ընթացքում:
ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է զգոնություն դրսեւորել, չխախտել երթեւեկության կանոնները, հետիոտներին՝ ճանապարհներն անցնել հատուկ այդ նպատակով նախատեսված տեղերով։