«Պատրաստվելու համար ունենք չորս ամիս։ Ընտրություններից հետո Պուտինը կսկսի տոտալ մոբիլիզացիա»,- նոյեմբերի 21-ին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։
Դանիլովի համոզմամբ՝ մարտին անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո Կրեմլը կներդնի իր ռազմական ամբողջ ներուժը՝ առանց բուն Ռուսաստանի Դաշնությունում հասարակական կարծիքին նայելու։
Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարը հավելել է, որ Ռուսաստանը կարողացել է հարմարվել պատերազմին եւ արեւմտյան պատժամիջոցներին եւ այժմ ակտիվորեն միջոցներ է կուտակում իր ռազմարդյունաբերական համալիրում։ Ըստ նրա՝ ՌԴ տնտեսությունն աստիճանաբար դրվում է պատերազմական ռելսերի վրա: