Բրյուսելում հայտարարել են, որ հայկական կողմը պատրաստ է շարունակելու բանակցությունները, եւ Բաքուն, բացի հավաստիացումներից, պետք է նաեւ քայլեր ձեռնարկի դա գործով ապացուցելու համար։
«Կարծես Գրանադայի հանդիպումից հետո, որին Իլհամ Ալիեւը չմասնակցեց, մենք բաց թողեցինք հաջողության հասնելու հնարավորությունը»,- «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։