Հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը: Դրա մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
«Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կնքելուն և ստորագրելուն»,– նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի (նախկին Թվիթեր) գրառման մեջ։