Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է պատմաբան Աշոտ Սարգսյանի հետ։
Նրանք ծափահարում էին Տեր-Պետրոսյանին
Ինչ որ ասել էր Տեր-Պետրոսյանը, ընդ որում ասել էր տասնյակ անգամներ, փոխզիջումներով հարցի կարգավորման հետ կապված, սկսած 90 թվականի սեպտեմբերից, առաջին անգամ էդ ժամանակ է ասել, վերջացրած մինչեւ փուլային
տարբերակի հանդես գալը։ Էդ բոլորը տասնյակ անգամներ ասել էր, ծափահարել էին այդ նույն մարդիկ․․․
— Վազգեն Սարգսյանը․․․
— Բոլորը ծափահարել էին։ 96 թվականին նրա նախընտրական ծրագրում դա հստակ արձանագրված էր, Վազգեն Սարգսյանը դրան ծափահարել էր։ Ռոբերտ Քոչարյանը Արցախից նրան ծափահարել էր։ Ամբողջ Արցախի ղեկավարությունը հանդես էր եկել պաշտպանող հայտարարությամբ։ Այսինքն՝ դժվար էր մտածել, թե վերջին պահին, երբ որ հարցը գործնականում պիտի լուծվի, ինչ-որ մեկը էդտեղից կարող էր ընդդիմանալ։
Անպատասխանատու ինքնիշխանություն
— Ոնց որ թե Հայաստանը, չնայած որ կորուստներ եղան, բայց ամենաինքնուրույն, ամենաինքնիշխան, ամենաանկախ շրջափուլն է ապրում։
— Շատ լավ։ Ամենաինքնուրույն մարդը կարող է ինքն իրեն համարել, ով նկատի չի ունենում ոչ մի հանգամանք, ով խելագար է եւ անում է էն, ինչ ուզում է՝ ում ուզում է հայհոյում է, ում ուզում է խփում է, ում ուզում է համբուրում է եւ այլն։ Էդ մարդը ինքն իրեն կարող է համարել ամենաինքնուրույնը եւ նորմալ մարդկանց նկատմամբ, որոնք ինչ-որ բաներ հաշվի են առնում եւ, էդ հաշվի առնելով, սահմանափակում կամ իրենք գործողությունները կամ վերաբերմունքը։ Հիմա եթե դա է ինքնուրույնությունը, ես համաձայն եմ դրա հետ։