ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված 74 հազար անձանց համար 4,1 միլիոն դոլար լրացուցիչ գումար կտրամադրվի։
Այսպիսով՝ 2020 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար ամերիկյան մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կլինի մոտ 28 միլիոն դոլար։ Աջակցության շնորհիվ ԼՂ-ից տեղահանվածները կենսական նշանակության պարենային օգնություն կստանան, այն կուղղվի նաեւ ժամանակավոր ապաստանի ապահովմանը։
Սամանտա Փաուերը ավելի վաղ հայտարարել, որ ԱՄՆ կառավարությունը ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքների համար 11,5 միլիոն դոլար կհատկացնի։