2023-ի դեկտեմբերի 5-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից կմեկնարկեն Երեւան-Միներալնիե Վոդի-Երեւան կանոնավոր չվերթերը:
Թռիչքները կլինեն շաբաթը երկու անգամ` ամեն հինգշաբթի եւ շաբաթ, տեւողությունը՝ 70 րոպե։
Ավիատոմսի մեկ ուղղության գինը 32 հազար ՀՀ դրամ է՝ առանց ուղեբեռի, 41 հազար ՀՀ դրամ՝ ուղեբեռով։