Նոյեմբերի 22-ին` 09:00-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Դրա մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Միեւնույն ժամանակ Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Լարսը բացվել է մարդատարների համար
Ավելի ուշ Վրաստանի պատկան մարմինները հայտնել են, որ Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար, սակայն շարունակում է փակ մնալ բեռնատարների համար։
Ըստ վրացական գերատեսչությունների՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթեւեկությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով՝ միայն ձնահոսքից պաշտպանված թունելներով: