ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը պայմանավորվել են քառօրյա հրադադարի, որի ընթացքում նաեւ Գազայի հատվածում կապահովվի հյուսիսից հարավ ազատ տեղաշարժ։
Հրադադարի պայմաններն են.
150 պաղեստինցի կնոջ եւ մինչեւ19 տարեկան երեխաների ազատ արձակում: Դրա մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ը։
Իսրայելի կառավարությունն իր հերթին հաստատել է շուրջ 50 իսրայելցի պատանդների, հիմնականում կանանց եւ երեխաների ազատ արձակման համաձայնությունը: Տեղեկությունը հայտնել է The Times of Israel պարբերականը։
ՀԱՄԱՍ-ի տեղեկություններով՝ Իսրայելի զինվորականները խոստացել են չձերբակալել պաղեստինցիներին։
Հարյուրավոր բեռնատարներ մարդասիրական օգնությամբ, դեղորայքով եւ վառելիքով մուտք կգործեն Գազայի հատված։
Չնայած հրադադարին՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է՝ զգոն կմնան ժողովրդին պաշտպանելու համար։
Ձեռք բերված պայմանավորվածություններով՝ հրադադարի ընթացքում Իսրայելի օդուժն ամբողջությամբ կդադարեցնի նաեւ Գազայի հատվածի հարավային մասի վրայով իր թռիչքները, իսկ հյուսիսային մասում իսրայելական թռիչքներ չեն լինի օրական 6 ժամ։