Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան նոյեմբերի 22-ին հրավիրել է նիստ, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ պե՞տք է երկարաձգվի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի դե Բիազիի հետ ավարտվող պայմանագիրը:
«Ըստ ամենայնի՝ հաշվի կառնվեն հավաքականի թույլ արդյունքները, որոնց համար պատասխանատուն գլխավոր մարզիչն է։ Ամեն ինչ գնում է դեպի այն, որ դե Բիազին հրաժեշտ կտա Ադրբեջանին»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իրականում ադրբեջանական չինովնիկները չէին կարողացել մոռանալ դե Բիազիի պահվածքը Եվրո-2024-ի ընտրական փուլում Բելգիայի հետ եզրափակիչ ընտրական խաղից հետո, երբ 0։5 հաշվով ջախջախիչ պարտություն կրած Ադրբեջանի հավաքականի մարզիչը խաղից հետո տված մամլո ասուլիսին ադրբեջանական լրագրողներին անվանել էր «հիմարներ»,- գրում է haqqin.az-ը։