Լեռնային Ղարաբաղի Թաղավարդ գյուղից բռնի տեղահանված, Շիրակի մարզի Բենիամին բնակավայրում հաստատված Գասպարյանների 9-հոգանոց ընտանիքին աջակցության ձեռք է մեկնել ԱՄՆ-ում բնակվող 88-ամյա նկարչուհի Մարգարիտա Ավետյանը:
Նկարների վաճառքից գոյացած գումարով տիկին Ավետյանը հոգացել է ընտանիքի մի քանի առաջնային խնդիրներ. տաք ծածկոցներ, անկողնային պարագաներ, քաղցրավենիք է ուղարկել:
Նշենք, որ Գասպարյանների բազմանդամ ընտանիքը Թաղավարդում թողել է տուն-տեղ, տարիների վաստակած ապրուստ, հիշողություններ… մի ամբողջ կյանք: Սակայն ամենաթանկը, որ մնացել է այնտեղ, ընտանիքի հոր եւ որդու գերեզմաններն են:
Բենիամինում հաստատվել են, ստացել թե՛ տեղացիների, թե՛ պետության եւ բարերարների աջակցությունը, սակայն միայնակ մայրը երեխաների հետ դեռ չի հասցրել լիարժեք կյանքի հունի մեջ մտնել, կարիքներ դեռ շատ ունեն: «Յուրաքանչյուր այսպիսի աջակցություն շատ կարեւոր է մեզ համար: Անչափ զգացված ենք ամերիկաբնակ հարգարժան տիկնոջ ջերմ վերաբերմունքից: Աստված նրան երկար կյանք ու առողջություն տա»,- ասաց ընտանիքի մայրը՝ Արեւիկ Գասպարյանը:
ԴԻՏԵՔ ՆԱԵՎԲոստոնում ապրող 85-ամյա հայ նկարչուհին |
Հիշեցնենք, որ սա Մարգարիտա Ավետյանի առաջին բարեգործությունը չէր, նա աջակցում է 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողներին եւ անապահով ընտանիքներին:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։