Ռուսաստանի Դաշնությունից Արգենտինա ժամանած բազմաթիվ «փախստականների» մի զգալի մասը Ռուսաստանի անվտանգության դաշնային-ծառայության (ФСБ) եւ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության (նախկին Գլխավոր հետախուզական վարչության) գործակալներ են։
Դրա մասին հայտարարել է Արգենտինայում Ուկրաինայի դեսպան Յուրի Կլիմենկոն։
Արգենտինայի նկատմամբ ռուսական հետաքրքրությունն աճել է այն բանից հետո, երբ այդ երկրում նոյեմբերի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում նախագահ է ընտրվել աջ ծայրահեղական շարժման առաջնորդ Խավյեր Միլեյը: Վերջինս հանդես է գալիս, մասնավորապես, տնտեսության «դոլարիզացիայի», Չինաստանի, Բրազիլիայի եւ ՌԴ-ի հետ համագործակցության կասեցման դիրքերից։