Սեուլը որոշել է դադարեցնել Փհենյանի հետ 2018-ին ստորագրված ռազմական համագործակցության մի մասի գործողությունն այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան անտեսել է ԱՄՆ եւ նրա դաշնակիցների նախազգուշացումներն ու, ըստ բրիտանական Reuters գործակալության, լրտեսական արբանյակ է արձակել ուղեծիր:
Նախօրեին Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ ուղեծիր է դուրս բերել առաջին լրտես-արբանյակը, իսկ Հարավային Կորեան եւ Ճապոնիան առայժմ չեն կարողացել ստուգել, թե արդյոք արբանյակն ուղեծրում է։ Պենտագոնի տեղեկությամբ՝ ամերիկացի զինվորականները դեռեւս գնահատում են արձակման հաջող լինելը։