Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Իտալիայի մասնագիտացած իրավապահ կառույցների հետ համագործակցության ընդլայնման եւ վերջիններիս հարուստ փորձն ուսումնասիրելու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պատվիրակությունը նոյեմբերի 14-18-ն այցելել է Իտալիա: Հանդիպումների ընթացքում մեր պատվիրակությունն ուսումնասիրել է հիշյալ կառույցների` կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի առաջադեմ փորձը։ Իտալացիները միաժամանակ ծանոթացել են կոռուպցիայի դեմ պայքարում հայկական գործելակերպին:
Հայկական պատվիրակությունը փորձի փոխանակման համար շփումներ է ունեցել Իտալիայի ֆինանսական գվարդիայի, Կարաբինիերների գլխավոր հրամանատարության եւ նրանց հատուկ օպերատիվ խմբավորման, ոստիկանական ուժերի պլանավորման եւ կոորդինացման գրասենյակի, մաֆիայի դեմ պայքարի քննչական ստորաբաժանման ղեկավար կազմերի հետ:
Այցի ընթացքում Իտալիայի ֆինանսական գվարդիայի եւ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի միջեւ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել: