ԱՄՆ պետական քարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը նոյեմբերի 22-ին հաջորդաբար հանդիպել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի և Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմի հետ։
Հանդիպումները փակ են եղել մամուլի համար։
Օ՛Բրայենը հանդիպել է նաեւ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիդ Զալկալիանիի հետ։
Դեսպանների հետ ամերիկացի պաշտոնյայի քննարկումների մասին մանրամասներ հայտնի չեն։