Եվրախորհրդարանը ներկայացուցչություն է բացելու Ուկրաինայում՝ Գերագույն ռադային աջակցությունն ուժեղացնելու եւ Եվրախորհրդարանի հանձնաժողովների հետ կապեր հաստատելու համար: Սրա մասին հաղորդում է Euractiv լրատվամիջոցը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։
Ըստ լրատվամիջոցի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրում Եվրախորհրդարանի ներկայացուցչություն ստեղծելու խնդրանքով դիմել էր ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլային, երբ վերջինս մարտին այցելել էր Լվով։ Նախատեսվում է, որ ԵԽ ներկայացուցչության առկայությունը Կիեւում կապահովի Եվրախորհրդարանի հանձնաժողովների «պարբերաբար տեղեկացվածությունը ընթացիկ խնդիրների եւ գործընթացների մասին» ոչ միայն Ուկրաինայում, այլեւ «Արեւելյան գործընկերության երկրներում»:
Եվրախորհրդարանը կապի գրասենյակ ունի յուրաքանչյուր անդամ երկրում։ Եվրոպական երկիր չհանդիսացող շատ քիչ երկրներում կան ԵԽ գրասենյակներ։