Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո կազմակերպված ճեպազրույցում հայտարարել է, որ իր այցը Հայաստան պատմական է համարում։
Իրաքի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի եւ Իրաքի միջեւ կան շատ ամուր կապեր՝ աշխարհագրական, մշակութային, հասարակական։ «Մենք հպարտանում ենք Իրաքի հայկական համայնքով։ Նրանց համակեցությունը Իրաքի ժողովրդի հետ դեռ վաղեմի ժամանակներից է»,- նշել է Ռաշիդը։
Աբդուլ Լատիֆ Ռաշիդը նաեւ կարեւորել է, որ Հայաստանի եւ Իրաքի միջեւ օդային հաղորդակցություն հաստատվի, ինչը կնպաստի փոխայցերի ավելացմանը։
Իրաքի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին հյուրընկալության եւ ջերմ ընդունելության համար: