«Իհարկե, ափսոսում ենք, որ Հայաստանը վաղը բարձր մակարդակով չի մասնակցի այս գագաթնաժողովին, հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով մասնակցություն, բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակում»,- ճեպազրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
Նոյեմբերի 22-ին եւ նախօրդ օրը հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաեւ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Փաշինյանին հետեւելով չեն մասնակցի Մինսկում անցկացվող ՀԱՊԿ միջոցառումներին։