Ներկա դրությամբ ամերիկյան խոշոր ներդրողները հետաքրքրված չեն Ղարաբաղում Ադրբեջանի տնտեսական նախագծերով։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
«Ամերիկացի գործարարները կարծում են, որ ռազմաքաղաքական հետագա սրացումների մեծ հավանականություն կա: Կարծում եմ, որ Ղարաբաղում ներդրումներն առաջին հերթին, բնականաբար, կգան Թուրքիայից»,- շեշտել է Բրայզան։