Ադրբեջանը ոչ միայն էներգակիրների կարեւոր մատակարար է Եվրոպայի համար, այլեւ կարեւոր եւ պատասխանատու երկիր է Հարավային Կովկասում։ Նոյեմբերի 22-ին նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի տեղակալ Լեո Դոքերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւիի հետ հանդիպմանը:
Ըստ բրիտանացի դիվանագետի՝ առանց Ադրբեջանի Եվրոպայում խաղաղություն եւ անվտանգություն չէր լինի: Նոյեմբերի 22-ին ավելի վաղ Բաքվում Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին ընդունելության ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլեւս որեւէ խոչընդոտ չկա։
«Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին եւ պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար»,- նշել էր Ալիեւը։