«Ալ-Ջազիրա»-ն, հղում անելով ՀԱՄԱՍ-ին, հայտնել է, որ Գազայում նոյեմբերի 23-ին՝ 10:00-ից, հրադադարի մասին պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի:
Եթե դա տեղի ունենա, Գազայում պահվող իսրայելցի պատանդների առաջին խումբն ու Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների առաջին խումբը կարող են ազատ արձակվել նոյեմբերի 23-ի կեսօրին։
Իսրայելի իշխանությունները դեռ պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել այս հարցի վերաբերյալ։
Պաղեստինի ինքնավարության ղեկավարները ողջունել են Գազայում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ ժամանակավոր հումանիտար զինադադարի մասին համաձայնագիրը, որը հնարավորություն կընձեռի ազատ արձակելու պատանդներին:
«Նախագահ Մահմուդ Աբասը եւ երկրի ղեկավարությունը ողջունում են մարդասիրական զինադադարի համաձայնագիրը, գնահատում են Կատարի եւ Եգիպտոսի ջանքերը եւ վերահաստատում պաղեստինյան ժողովրդի դեմ Իսրայելի ագրեսիայի համապարփակ դադարեցման եւ մարդասիրական օգնության ներկրումը»,- X-ի իր գրառման մեջ շեշտել է Պաղեստինի ինքնավարության բարձրաստիճան պաշտոնյա Հուսեյն ալ Շեյքը: