Քիչ առաջ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար նախատեսված ռուսաստանյան 40 տոննա մարդասիրական բեռով ինքնաթիռը։
Օգնությունը Հայաստան է հասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով։
Երեւանում վայրէջք կատարած մարդասիրական բեռով ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: