Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր զինվորականները հայտնաբերել եւ ոչնչացրել են ստորգետնյա թունելներ տանող մոտ 400 հորան: Սրա մասին գրում է The Times of Israel պարբերականը։ Յահալոմի հատուկ ինժեներական ստորաբաժանումը նշանակալի դեր է խաղացել ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքների վերացման գործում։
Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ թունելների մուտքերը թաքնված են եղել քաղաքացիական շենքերի, դրանց թվում՝ բնակելի շենքերի, դպրոցների, հիվանդանոցների եւ այլ օբյեկտների մեջ։ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է Գազայի թունելները լցնել ծովի ջրով:
Ավելի վաղ իսրայելական բանակը մեղադրել էր ՀԱՄԱՍ-ին Գազայի բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելու համար՝ իր ենթակառուցվածքները քաղաքացիական բնակչության շրջանում միտումնավոր տեղադրելու հետեւանքով ։