ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը խոստացել է քանդել «ամերիկյան ռազմական կայսրությունը»՝ վերադառնալով ուղիղ 60 տարի առաջ սպանված իր հորեղբոր՝ նախագահ Ջոն Քենեդիի ծրագրերին։
«Եթե Ամերիկայի ժողովուրդն ինձ ընտրի որպես իր նախագահի, ես կվերսկսեմ ամերիկյան ռազմական կայսրության կազմաքանդման գործընթացը: Ես կվերադարձնեմ զինված ուժերին իրենց իսկական գործառույթին՝ պաշտպանելու հայրենի երկիրը»,- ասել է Քենեդի կրտսերը:
Նա խոստացել է վերջ տալ «Չինաստանին եւ Ռուսաստանին հրահրելու անխոհեմ եւ ռազմատենչ» քաղաքականությանը, վերացնել արտերկրում ամերիկյան ռազմաբազաների մեծ մասը եւ կրճատել զինվորականների թիվը: