Նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կանցկացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով։ Հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի ղեկավարները։
Հայաստանի վարչապետը հրաժարվել է համաժողովին մասնակցելուց։
Ավելի վաղ Հայաստանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու մասին փաստաթուղթը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը նոյեմբերի 20-ին նման հայտարարություն է արել կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
ՀԱՊԿ-ի շրջանակում հանդիպման հարցերից մեկը, ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, լինելու է կազմակերպության անդամ երկրների միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումը։ Փորձագետների կարծիքով՝ այս հարցն առանցքային կլինի գագաթնաժողովի օրակարգում՝ հաշվի առնելով կազմակերպության անդամ պետությունների մակարդակով միասնական անվտանգային համակարգի ստեղծման գործընթացի խիստ արդիական լինելը։