Նորվեգիայի վարչապետ Յոնաս Սթյորեն հայտարարել է, որ պատրաստ է փակելու Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Ստորսկոգ անցակետը:
Հարցին՝ արդյոք իր երկիրը պետք է հետեւի Ֆինլանդիայի օրինակին եւ փակի Ստորսկոգ անցակետը, Ստյորեն պատասխանել է. «Անհրաժեշտության դեպքում՝ այո՛»: Նա պարզաբանել է, որ Նորվեգիան ուշադիր հետեւում է իրավիճակին ինչպես Ֆինլանդիայում, այնպես էլ Էստոնիայում։
Նոյեմբերի 25-ից ռուս-ֆիննական սահմանի ինը անցակետից կաշխատի միայն մեկը՝ Մուրմանսկի շրջանում։ Երկրի իշխանությունները սահմանային անցումները սահմանափակելու որոշումը բացատրել են Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից ներգաղթող անձանց աճող թվով։
Ռուսաստանը սահմանային անցակետերի փակման կապակցությամբ բողոքի նոտա է հղել Ֆինլանդիային։ ՌԴ ԱԳՆ-ն այդ գործողություններն անվանել է սադրիչ եւ ռուսների ու ֆինների շահերը ոտնահարող քայլ։ Էստոնիայի սահմանապահ ծառայությունը նույնպես արգելապատնեշներ է պատրաստել Ռուսաստանի հետ սահմանին տեղադրելու համար։ Դրանք կտեղադրվեն, եթե Էստոնիայի իշխանությունները, հետեւելով Ֆինլանդիային, որոշեն սահմանափակել մուտքը Ռուսաստանից։