Իսպանիան կողմ է «շատ կարճաժամկետ հեռանկարում» կենսունակ պաղեստինյան պետության ճանաչմանը: Դրա մասին հայտարարել է արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը իսպանական RNE ռադիոկայանին տված հարցազրույցում։
Պաղեստինյան պետության գոյությունը «խաղաղության լավագույն երաշխիքը կլինի Մերձավոր Արեւելքում»,- հավելել է Իսպանիայի արտգործնախարարը։
Ըստ իսպանական El Confidencial պարբերականի՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նոյեմբերի 23-ին Իսրայել կատարած այցի ժամանակ Նեթանյահուին կտեղեկացնի, որ եթե Պաղեստին պետության հետ հակամարտությունը լուծելու բանակցությունները չվերսկսվեն, Իսպանիայի կառավարությունը կճանաչի Պաղեստինը: