Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին հայտնել են, որ չեն կարողանա վավերացնել Շվեդիայի անդամակցության դիմումը մինչեւ դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպումը Բրյուսելում: Սրա մասին հայտնել է Reuters-ը։
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է վերսկսել վավերացման քննարկումները նոյեմբերի 28-ին կամ 29-ին։ ՆԱՏՕ-ի որոշ ներկայացուցիչներ ակնկալում էին, որ արտգործնախարարների հանդիպման արդյունքում Շվեդիան կկարողանա դառնալ դաշինքի անդամ, եւ կկազմակերպվի համապատասխան արարողություն: