Ադրբեջանի ԱԳՆ-ն նոյեմբերի 23-ին հաստատել է սահմանների սահմանազատման հարցով հանդիպում անցկացնելու մասին տեղեկությունը:
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 30-ին սահմանամերձ շրջանում տեղի կունենա Պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական՝ 5-րդ նիստը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։