Մինսկում նոյեմբերի 23-ին անցկացված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով միջոցառմանը Հայաստանի վարչապետի բացակայությունը, հայտարարել է․ «Հույս ունենք, որ Սանկտ Պետերբուրգում, որտեղ տեղի է ունենալու գլխավորապես տնտեսական ֆորում, կտեսնենք մեր հայ ընկերներին»։
Ավելի ուշ նման հայտարարություն է արել Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը․ «Ակնկալում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի հանդիպումներին Սանկտ Պետերբուրգում, հատկապես որ միության նախագահությունն անցնում է Հայաստանին»,- ասել է Պուտինի օգնականը։