Փրկարար ծառայությունից հայտնել են, որ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եւս բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտը, ինչպես նաեւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։