Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նոյեմբերի 24-ի առավոտյան 7-ից (Երեւանի ժամանակով 09:00-ին) Գազայում նախատեսվում է հրադադարի ռեժիմ: Կատարի արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ 13 պատանդներից բաղկացած առաջին խումբն ազատ կարձակվի վաղը՝ 16։00-ին։
Խոսնակը հայտնել է, որ Դոհան ստացել է խաղաղ բնակիչների անունների ցանկը, որը ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական խմբավորումը կհրապարակի համաձայնագրի կնքման առաջին օրը: