ՆԱՏՕ-ն հայտարարել է դաշինքի զորքերի ազատ տեղաշարժի համար «ռազմական Շենգեն» ստեղծելու ցանկության մասին: Տեղեկությունը հայտնել է բրիտանական Reuters գործակալությունը:
«ՆԱՏՕ-ի ուժերը բախվում են խոչընդոտների մի շարք ազգային կանոնակարգերի տեսքով մարդկանց եւ զինամթերք տեղափոխելիս»,- ասել է դաշինքի միացյալ լոգիստիկ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Զոլֆրանկը:
Նա հավելել է, որ անհրաժեշտ է նախօրոք հնարավոր ռազմական գործողությունների «թատերաբեմ պատրաստել» հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի հնարավոր կիրառման դեպքում։
Տեղեկանք
ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի անկյունաքարն է: Այն նշանակում է, որ ՆԱՏՕ-ի անդամներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում դաշինքի բոլոր անդամների վրա։
ՆԱՏՕ-ն իր պատմության մեջ առաջին անգամ 5-րդ հոդվածը կիրառել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ԱՄՆ-ի դեմ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։