Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ստեփանակերտում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ծանր այրվածքներ ստացած, բռնի տեղահանված արցախցիներին, որոնք Բելգիա էին տեղափոխվել բուժման նպատակով։
Հանդիպման ժամանակ Բելգիայում եւ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը նրանց հետ քննարկել է նրանց առողջական վիճակին, Հայաստան վերադարձին եւ ինտեգրմանն առնչվող հարցեր։
Ըստ «Արմենպրես»-ի՝ հանդիպմանը մասնակցել են նաեւ բուժառուների ընտանիքի անդամները։