2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու համար կներգրավեն 15 հազար զինվորականի։ Ավելի վաղ տրանսպորտի նախարար Կլեման Բոնը հայտարարել էր, որ խաղերի ժամանակ Փարիզում տեղաշարժը չափազանց դժվար կլինի։
Ըստ France-Presse գործակալության՝ Փարիզի 12-րդ թաղամասում շուրջ 5000 զինվորական կտեղակայվի վրաններում։
Փարիզի օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024-ի հուլիսի 26-ից օգոստոսի 16-ը։
Ավելի վաղ Ադրբեջանի հետ առնչություն ունեցող սուբյեկտները տեղեկատվական մանիպուլյատիվ արշավ էին սկսել, որն ուղղված է եղել Ֆրանսիայի հեղինակությանը վնաս հասցնելուն` կասկածի ենթարկելով 2024 թվականին Օլիմպիական խաղերն ընդունելու նրա կարողությունները: