Ինչպես նոյեմբերի 23-ին հայտնել էինք, Իսրայելի բանակի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ քառօրյա զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Զինադադարն արդեն սկսվել է, հաղորդում են AjaNews եւ Al Hadath հեռուստաալիքները։
Կատարի, Եգիպտոսի եւ ԱՄՆ-ի իշխանությունների միջնորդությամբ պայմանավորվածության շրջանակում հակամարտող կողմերը կփոխանակեն պատանդներին, եւ մարդասիրական օգնություն կմտնի Գազայի հատված։ Դադարի ամեն օր նախատեսվում է ուղարկել 130 տոննա դիզվառելիք եւ 200 բեռնատար մարդասիրական օգնություն։
Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջև պայմանավորված հրադադարի ուժի մեջ մտնելուց 15 րոպե անց ՑԱԽԱԼ-ը օդային տագնապ է հայտարարել։