Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հնարավոր է համարում Մոլդովայի եւ Վրաստանի «մասնակի» անդամակցումը ԵՄ առանց Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքների։
Ստանոն ընդգծել է, որ նախկին խորհրդային այս հանրապետությունների եվրոպական ապագան չպետք է կախված լինի հակամարտություններից։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հրապարակել էր 2023 թվականի ընդլայնման վերաբերյալ զեկույցը, որում առաջարկվում էր Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել, ինչպես նաեւ Վրաստանին միության համար թեկնածուի կարգավիճակ տալ։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել ինտեգրվելու Եվրամիությանը՝ չբացառելով նաեւ երկփուլ անդամակցության հնարավորությունը՝ սկսած Դնեստրի աջ ափից։