Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը (ԻՀԱԿ) կազմակերպել է հանրային միջոցառումներ, որոնց ընթացքում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի եւ սիֆիլիսի հետազոտություններ:
Նշված բոլոր հետազոտությունները կանցկացվեն կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում՝ անվճար եւ անանուն։
Հետազոտությունների վերաբերյալ պատասխանները քաղաքացիները կարող են ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Քաղցած մոտենալը պարտադիր չէ:
Այսպիսով՝ նոյեմբերի 24-ին՝ 11։00-17։00-ն, ԻՀԱԿ շարժական կլինիկան կլինի Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ գյուղատնտեսական շուկայի հարակից տարածքում։
Նույն ժամանակահատվածում հետազոտություններ կանցկացվեն Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ Հանրապետության փողոցում։
Նոյեմբերի 27-ին շարժական կլինիկան կայցելի Գեղարքունիքի մարզ՝ Գավառ քաղաք (նախկին գյուղատնտեսական շուկայի տարածք), տեղում կլինի 11։00-17։00-ն։
Նայեմբերի 29-ին շարժական կլինիկան կլինի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում (Արցախի պուրակի հարակից տարածք)՝ 11։00-17։00-ն։
Նոյեմբերի 30-ին շարժական կլինիկան կլինի Շիրակում՝ Գյումրու Վարդանանց հրապարակում՝ 11։00-17։00-ն։
Հանրային միջոցառումների շարքը կամփոփվի դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Շարժական կլինիկան նշված օրը՝ 13։00-19։00-ն, կլինի Երեւանի Ազատության հրապարակում։
Ծրագիրն անցկացվում է ՌԴ-ի օգնության ծրագրի շրջանակում Հայաստանին նվիրաբերված կլինիկաներում՝ եվրոպական շաբաթվա կապակցությամբ։