«Ուկրաինայում ռազմաճակատի գիծը հիմնականում անփոփոխ է մնացել վերջին մեկ տարվա ընթացքում, մինչդեռ եվրոպացի դաշնակիցները զինամթերքի մատակարարմանն առնչվող խնդիրներ են ունեցել, իսկ Միացյալ Նահանգները քաղաքական պատերազմից հոգնածություն է ցուցաբերում»,- նշում է Bloomberg -ում հրապարակված հոդվածագիրը:
Ըստ հեղինակի՝ ռազմական օգնության բացակայությունը կարող է Ուկրաինային ստիպել թուլացած դիրքից համաձայնել խաղաղ բանակցություններին։ Սակայն վատագույն սցենարի դեպքում ռուսական բանակը կարող է ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը, եւ այդ ժամանակ Կրեմլն ընդհանրապես բանակցելու պատճառ չի ունենա։