Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ։
Մի՛ խաբեք էս ժողովրդին
Մի հատ գնացեք, տեսեք Գորիս քաղաքում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանող զորամասում ո՞ր երկրի ստորաբաժանումն է կանգնած։ Սիսիանի օդանավակայանում ո՞ր երկրի զորքերն են տեղակայված։ Կապանի օդանավակայանում ո՞ր երկրի․․․ հերիք ա խաբել ժողովրդին։ Էս ժողովրդին պետք ա ճշմարտությունն ասել։ Ո՞ր երկրի ղեկավարի նկարներն են դրված Հայաստանի միջպետական ճանապարհներին։ Էդ Նիկոլ Փաշինյա՞նն ա Պուտինին ոչ ասել։ Հայաստանի Հանրապետության անկախության շրջանում երկու մարդ ա Պուտինին այո ասել։ Մեկը եղել ա Նիկոլ Փաշինյանը, մյուսը եղել ա Ռոբերտ Քոչարյանը։ Եվ ճակատագրի քմահաճույքով էսօր մեկը երկրի իշխանավոր ա, մյուսը ընդդիմության առաջնորդ ա։
— Ո՞ր հարցով։ Օրինակ Քոչարյանը։
— Գույք պարտքի դիմաց։