Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը նոյեմբերի 24-ին հայտարարել է, որ Չինաստանը որոշել է հեշտացնել մարդկանց տեղաշարժը ՉԺՀ-ի եւ արտաքին աշխարհի միջեւ եւ ընդլայնել միակողմանի առանց վիզայի ռեժիմի շրջանակը:
Մասնավորապես, ըստ ԱԳՆ խոսնակի, Չինաստանի իշխանությունները դեկտեմբերի 1-ից մինչեւ 2024-ի նոյեմբերի 30-ը փորձնական հիմունքներով առանց վիզայի ռեժիմ կսահմանեն Եվրամիության հինգ անդամ երկրների՝ Իսպանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի եւ Գերմանիայի, ինչպես նաեւ Մալայզիայի քաղաքացիների համար։