Նոյեմբերի 27-29-ը Հայաստան կժամանի Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը:
Այցի շրջանակում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) եւ Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության՝ «Frontex»-ի ներկայացուցիչները կմիանան ԵՄ արտաքին գործողությունների ծառայության եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությանը։
ԵՄ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաեւ Միացյալ ազգերի կազմակերպության եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում ԵՄ փաստահավաք առաքելությունը կքննարկի տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու տարբերակները: