Ուղեղի չիպերի՝ Իլոն Մասկին պատկանող Neuralink ընկերությունն այս աշնանը սկսել է իր նորարարական արտադրանքի կլինիկական փորձարկումների համար կամավորներ փնտրել։ Սակայն, ինչպես հայտնում է Reuters-ը, ընկերության ղեկավար Իլոն Մասկը միտումնավոր թաքցրել է այդ չիպերի հնարավոր վտանգի մասին տեղեկությունը։
ԱՄՆ չորս օրենսդիրներ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին (SEC) խնդրել են հետաքննել Մասկի հնարավոր խարդախությունը։ Ուսումնասիրության են ենթարկվել այն փաստաթղթերը, որոնք առնչվում են Neuralink-ի ուղեղի չիպերի անվտանգության հետ:
Նամակում նշվում է, որ փորձարկումներում ներգրավված 12 կապիկներն էվթանազիայի են ենթարկվել չիպի օգտագործման հետեւանքով առաջացած լուրջ հետեւանքների, դրանց թվում՝ կաթվածի եւ ուղեղի այտուցների պատճառով։ Դա հակասում է Մասկի արած հայտարարություններին, որտեղ նա պնդում էր, թե փորձարկումների ժամանակ ոչ մի կապիկ չի մահացել։
Այս միջադեպը լուրջ հարցեր է առաջացնում Neuralink-ի ուղեղի չիպերի հուսալիության եւ անվտանգության, ինչպես նաեւ ընկերության եւ նրա ղեկավարության բարոյական պատասխանատվության վերաբերյալ: