ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության եւ Սաուդյան Արաբիայի Թագավորության միջեւ ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:
Արձանագրությունը ստորագրել են ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանը եւ Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Լուայհան Ալ-Անկարը: