Նոյեմբերի 23-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրով տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնը: Միջոցառման ընթացքում ներկա դրությամբ հավաքվել է շուրջ 8,4 միլիոն ԱՄՆ դոլար: Հիմնադրամից հայտնել են, որ դրամահավաք-միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:
«Հեռուստամարաթոն 2023»-ի շրջանակում Հայաստանում հանգանակվել է 552,372 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը հավաքել է 3 միլիոն 250 հազար դոլար, ԱՄՆ տեղական մարմինը՝ 3 միլիոն 100 հազար դոլար, Տորոնտոյի (Կանադա) տեղական մարմինը՝ 500 հազար դոլար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 450 հազար դոլար, Արգենտինայի տեղական մարմինը՝ 160 հազար 690 դոլար: Նվիրատվություններ են կատարվել նաեւ Նիդերլանդներից՝ 100 հազար դոլար, Բրազիլիայից՝ 92 հազար դոլար, Գերմանիա՝ 66 հազար 400 դոլար, Շվեյցարիա՝ 50 հազար դոլար, Ավստրալիա՝ 27 հազար դոլար, Ավստրիա՝ 25 հազար 900 դոլար, Ռումինիա՝ 4360 դոլար։
«Քեզ համար, Հայաստան» խորագրով հեռուստամարաթոնի դրամական միջոցները կուղղվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսապայմանների բարելավմանը, ինչպես նաեւ սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը: