Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո» միջազգային օդանավակայաններում ձյան առատ տեղումների պատճառով հետաձգվել է 35 չվերթ, 4- ը՝ չեղարկվել:
Ըստ «Յանդեքս չվացուցակ» ծառայության՝ Մոսկվայի ժամանակով 07:24-ի դրությամբ «Դոմոդեդովո»-ում մեկ չվերթ չեղարկվել է, 14-ը՝ հետաձգվել, եւս 14 չվերթ հետաձգվել է «Վնուկովո»-ում, 3-ը՝ չեղարկվել, 7 չվերթ էլ հետաձգվել է «Շերեմետեւո» օդանավակայանում:
Մոսկվայում մեկ օրում գրանցվել է ամսական տեղումների նորմայի 35 տոկոսը։ Դրա մասին հայտնել են ռուսական «Ֆոբոս»-ի օդերեւութաբանները: