Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-ի եւ 28-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀՀ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, նոյեմբերի 27-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ, 28-ին՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ին՝ եւս 7-10 աստիճանով։
Երեւանում նոյեմբերի 27-ին սպասվում է անձրեւ, քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։ Նոյեմբերի 28-30-ին, ինչպես նաեւ դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 27–ի ցերեկը մայրաքաղաքում կլինի 11-13 աստիճան, իսկ երեկոյան ժամերին 6…8 աստիճան տաքություն։