ԱՄՆ ռազմածովային ուժերի «Դուայթ Էյզենհաուեր» հարվածային խումբը նոյեմբերի 27-ին՝ 01:41-ին, ազատել է Central Park լցանավը, որը կիրակի՝ նոյեմբերի 26-ին, անհայտ զինված անձինք զավթել էին Եմենի ափերի մոտ։ Լցանավը պատկանում է իսրայելցի գործարար Էյալ Օֆերին։ Ազատման գործողության մանրամասները չեն բացահայտվել: Fox News հեռուստաալիքը հայտնում է, որ ամերիկյան USS Mason ականակիր նավի անձնակազմը ճապոնական ծովային ուժերի աջակցությամբ ձերբակալել է փախուստի փորձ կատարած հինգ ծովահեններին։ Նրանք այժմ հարցաքննվում են ԱՄՆ զինվորականների կողմից՝ ծովահենության դեմ պայքարի շրջանակում:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նաեւ հայտարարել է, որ հութիների կողմից վերահսկվող Սանայի տարածքից երկու բալիստիկ հրթիռ է արձակվել դեպի ընդհանուր տեղակայման Dwight D. Eisenhower խմբի մաս կազմող եւ Central Park լցանավի ուղղությամբ։ Հրթիռներն ընկել են Կարմիր ծովում նավերից մոտավորապես տասը ծովային մղոն հեռավորության վրա: Հրթիռի արձակումից այդ տարածքում նավարկող ոչ մի նավ չի վնասվել կամ չի տուժել:
Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ միջամտել իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, եւ հարվածային խմբի խնդիրն է կանխել հակամարտությանը «երրորդ երկրների» միջամտությունը։