Արդյոք ԱՄՆ Կոնգրեսը կկարողանա մինչեւ 2023 թվականի վերջը ընդունել Իսրայելին օգնություն տրամադրելու փաթեթը։
Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մայք Թեռները NBC-ին ասել է, որ մինչեւ տարեվերջ օրինագիծն ընդունելը շատ դժվար կլինի: «Իսկ այժմ խոչընդոտը Սպիտակ տան քաղաքականությունն է հարավային սահմանին»,- հավելել է նա՝ նշելով, որ Սպիտակ տունը պետք է փոփոխություններ մտցնի ներգաղթի քաղաքականության մեջ, ոչ միայն ավելացնի ֆինանսավորումը:
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը-կաջակցի Իսրայելին օգնություն տրամադրելու Գազայի հատվածում քաղաքացիական զոհերի կրճատման համա պայմանների սահմանմանը, Թեռներն ասել է, որ դա արդեն ԱՄՆ-ի եւ Իսրայելի քաղաքականությունն է: «Ես դա չէի առաջարկի, բայց կարծում եմ, որ դա ճշգրտորեն արտացոլում է ԱՄՆ քաղաքականությունը»,- շեշտել է ամերիկացի պաշտոնյան:
Հանձնաժողովի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է հրապարակի ՀԱՄԱՍ-ի եւ հիվանդանոցների ու այլ քաղաքացիական շենքերի օգտագործման վերաբերյալ իր հետախուզական որոշ տվյալներ այն բանից հետո, երբ Իսրայելը կրակի տակ է հայտնվել այդ թիրախների վրա հարձակումների պատճառով: «Պաղեստինցիները Գազայում ՀԱՄԱՍ-ի նույն բանտարկյալներն են»,- նշել է նա: